-
14.04.2017|
00:19
ՀՀԿ-ն Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրում է դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում՝ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ առաջիկայում պաշտոնական հրավեր կուղարկեն առաջին նախագահին։
-
14.04.2017|
00:17
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովին կից ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամներին՝ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ:
-
13.04.2017|
15:41
Որպեսզի ԱՄՆ Կոնգրեսի հետ բանակցությունները հնարավոր դառնան, Վաշինգտոնը պետք է դադարի աջակցել զինված խմբավորումներին և երկրներին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին՝ հայտարարել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Հադիա Աբասը։
-
13.04.2017|
15:40
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը պետք է իրականացվի կազմակերպված, դա որոշ ժամանակ կպահանջի՝ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով։
-
13.04.2017|
15:39
Նոր սառը պատերազմ թույլ չտալու համար անհրաժեշտ է Ռուսաստանին ներգրավել քաղաքական երկխոսության մեջ՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ։
-
13.04.2017|
15:38
ՌԴ-ն արգելափակել է բանաձևի ընդունումը, որը դատապարտում է Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում ապրիլի 4-ին քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը և Դամասկոսից պահանջում է տեղեկատվություն միջադեպի օրը բոլոր օդային գործողությունների մասին:
-
13.04.2017|
15:37
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կստեղծվի անալիտիկ-վերլուծական աշխատանքային խումբ՝ մարզպետի գործառույթները հստակեցնելու, պատասխանատվությունն ու պարտականությունները բալանսավորելու նպատակով:
-
13.04.2017|
15:36
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները փոխարինել տեղականով։
-
13.04.2017|
15:35
ՄԻՊ Արման Թաթոյանը գոհ չէ Սևանի հոգեբուժարանի աշխատանքներից:
«Մի քանի անգամ դիմել ենք առողջապահության նախարարությանը և շատ ընդհանուր բնույթի պատասխաններ ենք ստացել:
-
13.04.2017|
15:34
2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կհրապարակի՝ ասուլիսում տեղեկացրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: